Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 3 հազար 448-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 27 հազար 938. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ գործակալությանը հղումով։
Նշվում է՝ վիրուսի դեպքեր գրանցվել են 84 շրջանում: Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ ապաքինվել է 2 հազար 304 մարդ, մահացել՝ 232:
«Ռուսաստանում ներկայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 27 հազար 938 է (+14.1 տոկոս), գրանցվել է 84 շրջանում: Նախորդ օրը դուրս է գրվել 318 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 304: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 34 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 232 մարդ»,- պարզաբանվում է շտաբի հաղորդագրության մեջ։