Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությունը։ Ստորև ներկայացնում ենք ԳՄ ներկայացուցչի անդրադարձը.
«Պարոնայք,
Ո՞վ է ձեզ իրավունք տվել հրաժարվել պահանջատիրությունից, ո՞վ է ձեզ իրավունք տվել անտեսել մեր համազգային պահանջատիրությունը, ո՞վ է սրա պատասխանատուն։ Սա հերթական դիլետանտի՞զմն է, թե՞ 1990-ական թվականներից ժառանգված «խաղաղասիրական» քաղաքականության մասը։
Լրջացեք, կարմիր գծեր եք հատում ....»:
Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին՝ հորդորելով ապրիլի 24-ին «ֆեյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա կամ նրանց մասին։
«Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ», - ասված է կոչ-հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այս քայլը, այն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդունված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի աղավաղումը, այդ կարգախոսից «պահանջում»-ի կրճատումը բուռն քննադատության արժանացավ հանրության շրջանում՝ որակվելով որպես հետքայլ և պահանջատիրությունից հրաժարում։