կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 14:07
Տարածաշրջան

Չինաստանը դադարել է շներին ուտելի կենդանի համարել․ Reuters

Չինաստանը դադարել է շներին ուտելի կենդանի համարել․ Reuters

Չինաստանը պաշտոնապես դադարել է շներին համարել ուտելի կենդանիների, ինչը կորոնավիրուսի բռնկման արձագանք է․ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ Չինաստանի Գյուղատնտեսության նախարարությանը հղում անելով։

Այսպես գերատեսչությունը հանել է շներին կենդանիների այց ցուցակից, որոնք համարվում են ընտանի ուտելի կենդանիներ։ Նախարարության ներկայացուչը նշել է, որ քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ շները սկսել են համարվել մարդկանց ուցեկիցները, այդ իսկ պատճառով այլևս չեն համարվում ուտելի կենդանիներ Չինաստանում։

Ապրիլի 2-ին չինական Շենժեն քաղաքի ղեկավարությունը արգելել էր շան ու կատվի մսի օգտագործումը։ Այս օրենքը սկսելու է գործել մայիսի 1-ից։

Չինաստանի բնակչության մեծամասնությունը երբեք չի օգտագործել շան միս և չի էլ պլանավորել օգտագործել։ Միայն չինական Թայվանում էր մինչ օրս արգելված շան մսի օգտագործումը։ Հոնգկոնգում շների և կատուների սպանությունը՝ հանուն սնունդի օգտագործելու, արգելված է և նախատեսված է 6 ամիս կալանավորում կամ 640 դոլար տուգանք։

Դեռ ավելին, Յուլին քաղաքում ամեն տարի տեղի է ունենում շան մսի սիրահարներկ փառատոն։