|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը համարում է, որ անհրաժեշտ է բարեփոխել համաշխարհային կազմակերպությունը, մասնավորապես` Անվտանգության խորհուրդը, որում, նրա կարծիքով, անցյալ դարի 90-ականների աշխարհաքաղաքական կառուցվածքն է դեռեւս արտացոլված. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Չի կարելի արդարացնել ներկայիս իրավիճակը, երբ այնպիսի երկիր, ինչպիսին Հնդկաստանն է` միլիարդանոց բնակչությամբ, ձայն ու տեղ չունի ԱԽ-ում: Ինչո՞ւ Լատինական Ամերիկան ոչ մի երկրով չի ներկայացված, ինչո՞ւ Աֆրիկան չի ներկայացված»,- հայտարարել է Անանը` ելույթ ունենալով իր «Interventions: A Life in War and Peace» գրքի շնորհանդեսի ժամանակ:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը համոզված է, որ գերտերությունները պետք է որոշեն, թե ինչ ազդեցությունից են պատրաստ հրաժարվել, որպեսզի նոր անդամներ լինեն ԱԽ-ում: