|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արևմտյան երկրներին սպառնացող պաստառներ է թողարկել, որում կորոնավիրուսն անվանվում է «Ալլահի զինվոր». հայտնում է The Sun պարբերականը։
Նման պնդումը տեղ է գտել պաստառների մի քանի տարբերակների վրա, որը թողարկվել է կազմակերպության քարոզչական ծառայության կողմից։ Տարբերակները պարունակում է «սրբազան պատերազմի» կոչ. առաջարկվում է հարձակվել թշնամիների վրա այն ժամանակ, երբ նրանք ամենաքիչը կսպասեն։ Որպես հետնանկար են օգտագործվել Լոնդոնի և Չիկագոյի լուսանկարները։
Մարտի 24-ին ահաբեկիչները հայտարարել էին, որ համավարակն աշխարհին պատիժ է և կոչ են արել Բարձրյալին «ուժեղացնել անհավատների տանջանքները»։