կարևոր
4885 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-16 12:48
Քաղաքական

«Իսլամական պետությունը», որը կազմակերպել էր եզդիների ցեղասպանությունը, միայնակ չէր․ թիկունքին Թուրքիան էր․ Գ․ Մանուկյան

«Իսլամական պետությունը», որը կազմակերպել էր եզդիների ցեղասպանությունը, միայնակ չէր։ «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիա՛ն էր։ Նրանց բազաների մի մասը Թուրքիայում էին։ Մեր եզդի քույրերին ու եղբայրներին երբ առևանգում էին, նույն Ուրֆայի ու Թուրքիայի մի քանի հարվային  քաղաքներում էին վաճառում։ «Իսլամական պետությունը» ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ, որպեսզի գահընկեց անեն Սիրիայի իշխանություններին, և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար։ Այս մասին ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր։ Նախագիծն առաջարկում է հայկական օրացույցում 2014 թ Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանել օգոստոսի 3-ը։