Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանների առաջարկությանը՝ օգտվել կորոնավիրուսի համավարակից, ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ Ղրիմը Ուկրաինային հանձնելու համար. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ամերիկացի երեք դիվանագետներ՝ Սթիվեն Փայֆերը, Ջոն Հերբստը և Ուիլիամ Թեյլորը ԱՄՆ «Ազգային հասարակական ռադիոյի» (NPR) կայքում համատեղ հոդված էին հրապարակել։ Այնտեղ կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը գնահատվում է որպես «անսպասելի հնարավորություն»՝ Մոսկվային առաջարկել «ավարտել հակամարտությունը Ուկրաինայում»՝ մասնավորապես «վերադարձնել թերակղզին՝ հակառուսական պատժամիջոցները հանելու դիմաց»։
Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Բոբկովը ամերիկացի գործիչների առաջարկներն անվանել է հիմարություն և ցինիզմ, ինչպես նաև ուշադրություն հրավիրել համավարակի տարածման ֆոնին նման անտեղ հայտարարությունների վրա. «Քաղաքակիրթ ամբողջ աշխարհն այսօր փնտրում է ցանկացած առիթ, որպեսզի միավորվի և միմյանց օգնություն ցույց տա», - նշել է Բոբկովը։
ՌԴ Խորհրդի՝ միջազգային հարցերով կոմիտեի Ղրիմի ներկայացուցիչ Սերգեյ Ցեկովը անտրամաբանական է համարել այդ առաջարկը՝ նշելով, որ ՌԴ-ն ավելի լավ է հաղթահարում կորոնավիրուսը, քան Ուկրաինան։ «Ինչ-որ համատեղ տկարամտությունը համակել է միանգամից երեք նախկին դեսպանի։ Նրանց հայտարարություններում նույնիսկ տարրական տրամաբանություն չկա», - ասաց Ցեկովը։
Սևաստոպոլից սենատոր Եկատերինա Ալթաբաևան էլ ընգծեց, որ համավարակի տարածումը ոչ միայն պայմաններ է ստեղծել, որպեսզի Ղրիմը չվերադարձվի Ուկրաինային, այլև հակառակը, որպեսզի վերացվի Ղրիմի և նրա բնակիչների վրա պատժամիջոցները։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովն այդ հայտարարությունը ֆանտազիա է որակել։ «ԱՄՆ-ն կորոնավիրուսից վարակվածներով աշխարհում առաջատարն է, մահացածների թիվը 13 հազարի է հասնում, իսկ ամերիկացի քաղաքական գործիչները երազում են Լուսնի գաղութացման և Ղրիմի «վերադարձման մասին»։ Կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ երազելը վնաս չէ», - նշեց Աքսենովը՝ հավելելով, որ նախկին դեսպանները կարող են գալ Ղրիմ և տեղի բնակչության կարծիքն իմանալ «վերադարձման» վերաբերյալ։