Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Պետական այրին վայել վարք» դրսեւորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Եվ դրա պատճառը մեկն է` սեփական խոսքը ընկալելի է դառնում, երբ ինքդ ես հետեւում հայտարարված սկզբունքներին։
Ափսոս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «պետական այրին վայել վարք» չդրսեւորեց.
- 1992-ին, երբ արտաքսեց Հ. Մարուխյանին,
-1994-ին, երբ արգելեց մի ամբողջ կուսակցություն եւ փակեց լրատվամիջոցներ,
-ողջ կառավարման ընթացքում` երբ տեղի էին ունենում քաղաքական ձերբակալություններ եւ քաղաքական սպանություններ,
-1995-ին, երբ կեղծեց առաջին անգամ սահմանադրական հանրաքվեն եւ Ազգային ժողովի ընտրությունները,
-1996-ին, երբ տանկեր հանեց ժողովրդի դեմ, տապալեց ժողովրդի ընտրությունը եւ կեղծիքի միջոցով կրկին ընտրվեց նախագահ, իսկ խորհրդարանում ծեծեց ընդդիմադիր պատգամավորներին,
-1998-ից հետո, երբ իր ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ԶԼՄ-ներով կեղծիք, սուտ ու ատելություն էր տարածում ժողովրդի մեջ։
Առաջին նախագահը, ցավոք, «պետական այրին վայել վարք» չդրսեւորեց նաեւ 2008-ի մարտի 1-ին` սեփական քաղաքական ամբիացիաների համար զոհաբերելով տասը մարդ, որից հետո հանգիստ քնեց իր մռայլ դղյակում։
Եվ նա չի դրսեւորում այդ վարքը նաեւ այսօր` համերաշխության կոչի փոխարեն հերթական անգամ ատելություն քարոզելով հասարակության մեջ...