Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աշխարհում տարածվում է մահաբեր կորոնավիրուսի 3 տեսակ: Այն, որը «ցնցում է» ԱՄՆ-ը, Չինաստանի նախօրինակ շտամն է: Այսպիսի եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի հետազոտողները, որոնք վարակի գենետիկական պատմության քարտեզն են ստեղծել. տեղեկացնում է yerkir.am-ը` pravda.ru-ին հղումով:
Աշխատանքի ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակաշրջանում ի հայտ են եկել կորոնավիրուսի երեք տարբեր, բայց միմյանց հետ սերտորեն կապված տարբերակներ:
Հետազոտողների զեկույցից. շտամների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ A տեսակը նախօրինակ վիրուսն է, որը մարդուն է փոխանցվել չղջիկից և Չինաստանում ամենատարածվածը չէ: Համավարակի էպիկենտրոնում հիմնականում տարածվել է առաջին տարբերակի մուտացիան` B տեսակը, դեռևս Սբ Ծննդյան տոներից առաջ:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն` A տեսակն ամենաշատը տարածված է ԱՄՆ-ում ու Ավստրալիայում: Ամերիկյան փորձանմուշների երկու երրորդը A տեսակի են, սակայն վարակվածները հիմնականում արևմտյան ափից են, ոչ` Նյու Յորքից:
B տեսակը գերակշռում է Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում:
C տեսակն առաջացել է B-ից և տարածվել Եվրոպայում Սինգապուրից:
Գիտնականների եզրակացությունը`պաշտոնապես SARS-CoV-2 կոչված վիրուսը մշտապես մուտացիայի է ենթարկվում, որպեսզի հաղթահարի տարբեր պոպուլյացիաների իմունային համակարգերի կայունությունը: