|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 833 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: Առավոտյան գրանցվել է 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: