Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 30-ից ապրիլի 5-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 31 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 46 մեքենա։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 67 մեքենա։ 34 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։
Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 20, թաղանթապատված դիմապակիով` 34, առանց համարանիշերի 4 տրանսպորտային միջոց։