Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս պահին առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացվել էր մեկ քաղաքացի,իսկ մյուս քաղաքացին մեկուսացվել է այսօր:
Մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշները ուղակվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով: Հետազոտության պատասխանները կստացվեն վաղը, որից անմիջապես հետո կհրապարակվեն տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասվում է հայտարարությունում: