|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախում նշանակալի օր է: Ըստ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տեղեկատվության՝ համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների գերակշիռ մեծամասնությունը:
Արցախցին դարձյալ ապացուցեց, որ առաջնորդվում է պետական շահի գերակա թելադրանքով:
Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և պատասխանատու կեցվածք ցուցաբերելու համար:
Անկախ քաղաքական հայացքներից և քվեարկության արդյունքներից, մեզ միավորում է հայրենիքի բարօրությունն ու զարգացումը առաջ տանելու վճռականությունը:
Շնորհավորում եմ մեր ժողովրդին և բոլորիս մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և միասնություն:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյան: