Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ հեռարձակմամբ պատահականության սկզբունքով զանգում է մարդկանց ու զրուցում, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ տեսնի ինչպե՞ս են և ի՞նչ են մտածում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նախ հեռախոսակապ հաստատեց մի թոշակառու կնոջ հետ, ով անկողնային հիվանդ էր, սոցիալական աշխատողն էր երբեմն խնամում և ում զավակները Ռուսաստանում էին ապրում, իսկ ամուսինը, պարզվեց, ինֆեկցիոնիստ է։
—Ինֆեկցիոնի՞ստ է, ի՞նչ է ասում ձեր ամուսինը, ե՞րբ ենք դուրս գալու այս ամեն ինչից,-հարցրեց Փաշինյանը։
—Ոչ մի բան էլ չի ասում, ինքը 90 տարեկան է,-պատասխանեց կինը։
Մեկ այլ դեպքում պատահական զանգով կապ հաստատեց միջին տարիքի ամուսինների հետ․ կինը չէր աշխատում, ամուսինը արդեն 2-րդ ամիսն է՝ աշխատավարձ չէր ստանում, քանի որ ընկերությունը, որում աշխատում էր, նրան իր հաշվին արձակուրդ էր ուղարկել, գոյությունը պահում էին կնոջ մոր հաշմանդամության 40 հազար դրամ թոշակով, որին խնամում էին։
—Ձեր ընտանիքի միակ եկամուտը թոշակն է՞,-հարցրեց Փաշինյանը։
—Հաա,-միանգամայն բնական պատասխանեց կինը։
—3-ով էդ 40 հազար թոշակով ե՞ք ապրում,-զարմացավ վարչապետը։
—Հա՛։
—Ո՞նց։
—Դե, մեկ էլ սպառողական վարկեր ենք վերցնում, տոկոսները մարում ենք, որ սև ցուցակում չհայտնվենք, մի կերպ ապրում ենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում,-պատասխանեցին ամուսինները։
Մանրամասն՝ տեսանյութում․