|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու և գործարար կապերն աշխուժացնելու հնարավորությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն ուսումնասիրել փոխշահավետ բիզնես-առաջարկները:
Ներկայացելով Բուլղարիայի հաջող փորձը ագրարային բնագավառի մի շարք ճյուղերում` որպես փոխգործակցության հնարավոր և առավել հեռանկարային ուղղություններ դեսպանն առանձնացրել է մասնավորապես բուսաբուծության, անասնապահության, սննդամթերքի անվտանգության, գինեգործության, օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային բիզնեսի զարգացման և անտառների կառավարման ոլորտները:
Տեղեկացնելով, որ այսօր Հայաստանում քայլեր են ձեռնարկվում անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս հարցում Բուլղարիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին