|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ-ում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 5 849-ով: Այս մասին հայտնում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբումից, հաղորդում է ТАСС-ը։
«Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 68 622 դեպք է գրանցվել։ Անցած մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 677 մարդ, ողջ ընթացքում ՝ 5 568: Մեկ օրում կորոնավիրուսով 60 հիվանդ է մահացել։ Մահացածների թիվը հասել է 615-ի»,-նշված Է շտաբի հաղորդագրությունում ։
Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 2 957-ով՝ հասնելով 36 897-ի ։