Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել է 58-ի, հոսպիտալացված են 41-ը, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է, լրատվամիջողներին փոխանցել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրեն Ստեփան Աթոյանը:
Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ:
Ըստ Աթոյանի՝ առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, տարեց, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողերն են թիրախում:
Նրա խոսքով՝ պատվատանյութ և հստակ բուժում չկա, միայն՝ ախտանշանային բուժում:
Արևմտյան Նիլի, նույն «Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն են՝ թեթև դեպքերում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում հիվանդը կունենա ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:
Այս հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, միայն մոծակից մարդուն:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա սկզբից մինչև հուլիսի 31-ը, Եվրոպական 8 երկրում արձանագրվել է վարակվածության 69 դեպք, 8 մարդ մահացել է: Իսկ ամերիկյան կենտրոնի պաշտոնական թվերով՝ տարեսկզբից մինչև օգոստոս ամերիկայում արձանագրվել է վիրուսի 174 դեպք: