Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է մտցվելու: Այդ մասին այսօր կորոնավիրուսի տարածմանն արձագանքելու հարցով համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան. տեղեկացնում է yerkir.am-ը՝ apsny.ge-ին հղումով:
Ըստ նրա՝ ֆիզիկական ու իրավաբանական բոլոր անձինք պարտավոր են կատարել արտակարգ դրության դրույթները: Արտակարգ դրության խախտման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձանց համար 3000 լարի, իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի: Եթե նույն գործողությունները կրկնվեն, սահմանված է քրեական պատասխանատվություն մինչև 3 տարի ժամկետով:
«Իրավապահ մարմինները արտակարգ դրության ռեժիմը պահպանելու համար կիրառելու են Վրաստանի օրենդրությամբ նախատեսված հարկադիր միջոցներ:
Ձեզ հայտնի է, որ որոշ միջոցառումներ արդեն սահմանվել էին, սակայն հարկ է հաշվի առնել, որ կառավարության այդ գործողությունները հանձնարարական բնույթ ունեին: Այն բանից հետո, երբ նախագահը կհամաձայնի այս որոշման հետ, և այն կհաստատվի խորհրդարանում, այդ գործողությունները կկրեն պարտադիր բնույթ»,- նշել է Գախարիան:
Apsny.ge-ն, վարչապետին հղումով, ներկայացնում է արտակարգ դրության ընթացքում կիրառվելիք սահմանափակումները:
Մեկուսացման կամ կարանտինի ռեժիմի խախտման համար նախատեսված է հարկադիր տեղափոխում համապատասխան հաստատություն:
Կանոնների խախտման համար կկիրառվեն պատժամիջոցներ:
Միջազգային ուղևորափոխադրումները սահմանափակվում են, կկատարվեն միայն բեռնափոխադրումներ:
Պետական ծառայությունների մատուցման այլ ժամկետներ ու կանոններ են սահմանվում:
Վրաստանի կառավարությանը իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում, բժշկական նպատակներով կարանտինյան մեկուսացման համար, սահմանափակել սեփականւթյան իրավունքը և օգտագործել ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքը և նյութական միջոցները:
10 մարդուց ավելի հավաքները սահմանափակվում են:
Կառավարությունն իրավունք է ունենալու սահմանափակել մասնավոր կազմակերպությունների, բիզնես կառույցների գործունեությունը կամ հանձնարարել նրանց կոնկրետ գործունեության կատարում:
Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղամիջոցների, բժշկական ծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
Կառավարությունը կսահմանի Վրաստանի օրենքներից տարբերվող կանոններ և պայմաններ կրթության ոլորտի համար:
Անհրաժեշտության դեպքում կարող է հայտարարել բժշկական կրթություն և լիազորություններ ունեցող անձանց համընդհանուր մոբիլիզացիա:
Վրաստանի կառավարության նիստերը կարող են անցկացվել տեսակապի միջոցով: