Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորանշանակ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նոր ձևաչափով․ ոչ թե նրանց ներկայացրեց աշխատակիցներին, այլև հյուրընկալեց իր նստավայրում՝ հայտնում է Yerkir.am-ը։ Պատճառը նաև հակահամաճարակային միջոցառումներն էին։
Արման Սարգսյանին իբրև ոստիկանապետ, իսկ Էդուարդ Մարտիրոսյանին իբրև ԱԱԾ տնօրեն ՀՀ վարչապետի առաջարկով նշանակել է ՀՀ նախագահը՝ նախօրեին։
Փաշինյանն ասաց, որ այս երկու համակարգերում 6 ամիս առաջ գոյություն ունեցած պրոբլեմներին ծանոթ է։
«Պետք է հստակ ասեմ, որ շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել այս 6 ամսում երկու համակարգերի աշխատանքում։ Բայց մենք արել ենք ուրիշ բան՝ ի հայտ ենք բերել պրոբլեմների մի շատ մեծ շրջանակ, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունենալու համար»,-ասաց նա։
Ապա թվարկեց գործոնները, որոնք էական նշանակություն է ունեցել Արման Սարգսյանին և Էդուարդ Մարտիրոսյանին ժամանակավոր պաշտոնակատարից պետի պաշտոնին նշանակելու համար։
«Ես հստակ արձանագրել և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել պրոբլեմները, որոնք այսօր առկա են։ Դա վստահություն է ներշնչում, որ հետևողական կլինեք այդ պրոբլեմները լուծելու գործում»,-ասաց նա։
Հաջորդ գործոնն, ըստ Փաշինյանի, այն է, որ ԱԱԾ-ի և Ոստիկանության միջև ձևավորվել է համագործակցության շատ բարձր մակարդակ․ «Կարևոր է, որ այս երկու մարմինների միջև անառողջ մրցակություն չլինի և այս երկու կառույցները փոխլրացնող գործառույթ իրականացնեն»։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ թե՛ պրն Մարտիրոսյանը և թե՛ պրն Սարգսյանը աշխատանքային ողջ գործունեության ընթացքում աշխատել են Ոստիկանությունում և ԱԱԾ-ում։
Նա ասաց՝ իրեն քննադատում են, որ չի նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որ այս երկու մարմինների ղեկավարներ նշանակվեին քաղաքական անձինք և իրենց գծի շրջանակում գտնվող մարդիկ։ Բայց իր համար կարևոր է քաղաքական ինստիտուտների կայացումը, որոնք մաքսիմալ զերծ լինեն քաղաքական փոփոխությունների հետևանքով ցնցումների ենթարկվելուց։
«Ես գիտեմ, որ այդ քննադատություններն իմ հասցեին շարունակվելու են, բայց ես առաջին հերթին իմ գործառույթը տեսնում եմ՝ աջակցելու, որ պետական կառույցները կայանան որպես պետական ինստիտուտներ, որոնք գործեն հենց առաջին հերթին պետության և մեր ազգային անվտանգության շահերից ելնելով, իրենք կախվածություն չունենան և իրենց տրամաբանությունը քաղաքական նպատակահարմարությանը ծառայելու տրամաբանություն չլինի»,-ասաց Փաշինյանը։
Սա, ըստ նրա, բերում է լուրջ պատասխանատվության, որը կիսում են երեքով և պետք է կարողանան ապացուցել, որ սա ճիշտ ճանապարհ է․ «Որովհետև կարևոր է, որ ինստիտուտների կայունությունը պահպանվի և դրանք համապատասխանեն այսօրվա պահանջներին»։
Մանրամասն՝ տեսանյութում․