Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկել եմ Արցախից և ամենախորը տպավորությունն այն է, որ կա անորոշություն թե՛ հասարակ մարդկանց, թե՛ իշխանությունների մոտ՝ ըստ Yerkir.am-ի ասաց պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը մամուլի ասուլիսում։
«Այն հարվածից հետո, որ Արցախը ստացել է նոյեմբերին, դրա հետևանքների հաղթահարումը հեշտ գործ չէ, դա ենթադրում է մեր հասուն զանգվածի, ակտիվ զանգվածի միջամտությունը, որովհետև չպետք է կարծել, որ Արցախի տարածքները, որոնք ադրբեջանցի թուրքը գրավել է, կորսված են ընդմիշտ։
Ալեքսանդր Մանասյանի տպավորությամբ, գոնե քաղաքական էլիտայի որոշ շրջանակներ այնտեղ դա հաղթահարում են։ Պրոֆեսորը հույս ունի, որ մոտ ապագայում դա իրեն զգալ կտա, կզգանք, որ հոգեբանական ցնցումը հաղթահարված է, և քաղաքական էլիտան կձեռնարկի քայլեր, որոնք անհրաժեշտ են, բայց հիմա չեն արվում։
«Արցախի կարգավիճակը այս պատերազմի հետևանքով չի փոխվել։ Ալիևն ասում է՝ ամեն ինչ վերջացել է, բայց միջազգային քաղաքական և իրավական տեսակետներից Արցախի խնդիրը մնում է միջազգային քաղաքական օրակարգում։ ԵՎ Ալիևի այն պնդումները, որ հարցը պետք է փակվի, բնավ էլ այդպես չէ, չի կարելի ասել, որ արցախցին պատրաստվում է ինքը փակել էջը, չի՛ փակելու էջը արցախցին, և այդ էջը փակել հնարավոր չէ, քանի դեռ հայ ժողովուրդը կգիտակցի, որ Արցախի խնդիրը ոչ թե արցախցու, այլ ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը։
Նրա համոզմամբ՝ մենք դեռ բաժակաճառերից այն կողմ այդ հարցում չենք անցել։ Մինչդեռ այն, ինչ ինքն ասում է, ենթադրում է համազգային բարձր քաղաքական գիտակցություն։
«Հայկական կողմերը և, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետությունը չեն կարողացել միջազգային հարթակների ամենօրյա խոսակցության նյութ դարձնել այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի՛ հանդիսանում Ադրբեջանի Հանրապետությանը։ Այսօր դա դարձել է Ադրբեջանի գլխավոր փաստարկը, որը հաղթահարված չէ մեզ համար, և որը մեր լռությամբ դարձել է անվիճալի մի բան միջազգային հանրային գիտակցության մեջ։ Այնքան է դա ամրացել, որ նույնիսկ Պուտինը իր նոյեմբերյան հարցազրույցում ասաց, որ միջազգային իրավունքի տեսնակյունից Ադրբեջանին է պատկանում, այնինչ 2 օր առաջ ես «Ռեգնումում» նյութ էի հրապարկել, որ Արցախը Ադրբեջանին իրավաբանորեն պատկանող տարածք չէ, օկուպացված, զավթված տարածք է, դա կատարել են բոլշևիկները՝ նրանց տրոցկիստական թևը, որն աշխատում էր հօգուտ թուրքերի»,-ասաց պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․