կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 12:15
Առանց Կատեգորիա

Էջմիածնի դպրոցի բուժքրոջը տուն են ուղարկել. նա մասնակցել էր նշանդրեքին, որին ներկա էր կորոնավիրուսով հիվանդը

Էջմիածնի դպրոցի բուժքրոջը տուն են ուղարկել. նա մասնակցել էր նշանդրեքին, որին ներկա էր կորոնավիրուսով հիվանդը

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույր Արեւիկ Հովհաննիսյանը մարտի 8–ին ներկա է եղել նշանադրութան արարողությանը, որին մասնակցել է նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված 45–ամյա տղամարդը։

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան բուժքրոջը տուն է ուղարկել։

«Ունենք երկու բուժքույր, այն բուժքույրը, որը ներկա է եղել նշանադրության արարողությանը, իրեն տուն եմ ուղարկել, եկել էր, հենց մուտքից հետ եմ ուղարկել»,– ասել է նա։

Այնուամենայնիվ, նշանդրեքին մասնակցելուց հետո երեք օր բուժքույրը դպրոց է գնացել, շփվել աշակերտների և աշխատակիցների հետ։

«Ոչ ինքն է տեղյակ եղել, ոչ մենք։ Բնականաբար, հիմա անհանգստանալու առիթ ունենք»,– ասել է տնօրենը։

Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց դպրոցի երկու աշակերտ, որոնք նույնպես մասնակցել են նշանդրեքին, այսօր առավոտյան դասի էին եկել, նրանց տուն են ուղարկել։

Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա տղամարդու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։