|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նոր Զելանդիայում առողջացել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը․ երկրում ավելի քան երկու շաբաթ COVID-19-ի նոր դեպքերը չեն արձանագրվել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Մասնավորապես, ըստ գերատեսչության տվյալների, անցած հանգստյան օրերին ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը, որը Օքլենդում գտնվում էր բժիշկների հսկողության տակ:
Նոր Զելանդիայի գլխավոր սանիտարական բժշկի խոսքով՝ փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ երկրի տարածքում հաստատված ախտորոշմամբ մարդիկ չկան։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1504 է, որոնցից 1482-ը ապաքինվել են, 22-ը՝ մահացել:
Կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստավորում է անցել շուրջ 295 հազար մարդ։