|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սերբիան չի ստորագրի Կոսովոյի հետ հարաբերությունների բնականոնացման` իրեն առաջարկված տարբերակը. այսօր հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուչիչը:
«Կառավարությունը կպահանջի երկխոսության անհապաղ շարունակություն: Չենք ստորագրի համաձայնագիրը, սակայն կշարունակենք բանակցությունները»,- ըստ ИТАР-ТАСС-ի` ասել է նա լրագրողներին:
Ըստ Վուչիչի` երկրի ղեկավարությունը պահանջելու է, որ կոսովյան սերբերին անվտանգության մեծ երաշխիքներ տրամադրվեն: «Իրական չէ Սերբիայից պահանջել ստորագրել համաձայնագրի այն տարբերակը, որն առաջարկվում է հիմա»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել էր, որ Բրյուսելում բանակցությունների ժամանակ Բելգրադին փաստացի վերջնագիր է ներկայացվել, որի պայմաններն անհնար է ընդունել: