կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 09:20
Քաղաքական

Հարված Մարությանին. Կառավարությունը հետ է կանգնել գործարքից. Քաղաքապետը կդիմի գործարարներին. «Հրապարակ»

Հարված Մարությանին. Կառավարությունը հետ է կանգնել գործարքից. Քաղաքապետը կդիմի գործարարներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարված էր Երեւանի տրանսպորտի հարցում մինչեւ տարեվերջ արդյունքներ ցույց տալ, գծից հանել 450 «մահվան գազել»-ները։ Որոշված էր փետրվարի վերջին մրցույթ հայտարարել, հայտարարվե՞լ է՝ հարցրինք Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։

«Այո, հայտարարել էին, որ կառավարությունն ու դոնոր կազմակերպությունը պատրաստ են գնալ այդ գործարքին, սակայն, իմ տեղեկություններով, կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից»:

Ինչո՞ւ։ «Հրաժարվել է երաշխավորագիր տրամադրել․․․ սա ակնհայտորեն մեծ հարված է քաղաքապետին, նախ՝ խոստումը չկատարեց, երկրորդ․ եթե երթեւեկությունից դուրս մնացած «գազել»-ներին չփոխարինի նոր տրանսպորտը, տրանսպորտի ճգնաժամը կխորանա ու կդառնա շատ ավելի մեծ խնդիր, քան աղբահանությունը»։ Բայց կարծում ենք, քաղաքապետը կգնա իր սիրած ճամփով՝ կդիմի խոշոր գործարարներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։