|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում են Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեց` ՎՊ բացահայտած չարաշահումների հարցով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում, վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում, կառավարությունը մտադի՞ր է դիմել ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:
Փոխվարչապետը նախ հայտարարեց, որ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են վարկային միջոցների անարդյունավետ ծախսի հարցը, սակայն ՎՊ արձանագրած այդ խնդիրները քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում:
ՀՅԴ-ական պատգամավորը օրինակ բերեց՝ ՓՄՁ-ներին աջակցության ծրագիրը, որն, ըստ ՎՊ ստուգումների, իրականացվել է խախտումներով, շատ դեպքերում վարկերը նպատակին չեն ծառայել: «Քրեական օրենսգրքի 191 հոդվածը խոսում է հենց դրա մասին: Եթե չեք դիմել, այդ դեպքում պետք է մեղադրանք ներկայացնեք Վերահսկիչ պալատին»,- նշեց Մինասյանը:
Փոխվարչապետն ի պատասխան հայտարարեց, որ եթե այդ համատեքստում է հարցը քննարկվում, ինքը նման քննարկումների կառավարությունում չի մասնակցել: