կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 17:37
Աշխարհ

1 օրում՝ 3 նոր դեպք. կորոնավիրուսի տարածվությունը ՌԴ-ում

1 օրում՝ 3 նոր դեպք. կորոնավիրուսի տարածվությունը ՌԴ-ում

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է գրանցվել. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am

Ըստ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների՝ բոլոր հիվանդները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են վարակաբանական բաժանմունքներում: Պարզեցվել է նաև այն մարդկանց ցուցակը, որոնց հետ վարակվածները հաղորդակցվել կամ ինչ-ոչ կերպ շփում են ունեցել:

Ի վերջո՝ Ռուսաստանում կորոնավիրուսակիրների թիվը հասել է 20-ի, որոնցից 2-ը՝ Չինաստանի քաղաքացիներ են, 17-ը՝ ռուսաստանցիներ, 1-ն էլ՝ իտալացի:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 9-ի ժամը 09.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110.041 դեպք, որից 3825-ը՝ մահվան, և 61.982-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: