|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։