| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզի հարավարևելյան մասում գտնվող ծերանոցում արած հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի այսպես կոչված երկրորդ փուլում՝ ձեռնարկելով հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցներ: Առաջիկա օրերին մենք կանցնենք երրորդ փուլին՝ իրադրության, որը որակվում է որպես համաճարակ, երբ վիրուսը լայնորեն կտարածվի բոլոր տարածաշրջաններում, և երբ մեզ անհրաժեշտ կլինի շարունակել պայքարը վիրուսի դեմ՝ պաշտպանելով բնակչության ամենախոցելի մասին» ու հավելել, որ կորոնավիրուսից առավել մեծ չափով տառապում են «տարեցները, որոնք ունեն նաև այլ զուգակցված հիվանդություններ»:
Երկրի ղեկավարը շեշտել է նաև, որ «միանգամայն ակնհայտ է, որ համաճարակի հետ կապված իրադրությունը երկրում պահպանվելու է շատ շաբաթների ընթացքում. «Ուստի մեզ հարկ կլինի ամենավճռական միջոցները ձեռնարկել վարակի դեմ պայքարում»,- ամփոփել է նա:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 6-ի ժամը 10.23-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 98.385 դեպք, որից 3383-ը՝ մահվան, և 55.423-ը՝ առողջացման: