Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գերագույն մարմինը՝ կարևորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի, առարկայական գնահատման և դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի և շահագրգիռ քննարկման անհրաժեշտությունը, նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք:
Այս շարքի առաջին հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի մարտի 6-ին, ժամը՝ 15.00-18.00-ն, «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում (հասցեն՝ ք. Երևան, Հանրապետության 65):
Համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Համաժողովում նախատեսվում են հետևյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.
• տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,
• սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,
• կենսաթոշակային համակարգը,
• եկամտային հարկի փոփոխությունները,
• աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:
Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների և առաջարկությունների հիման վրա կձևավորվեն նաև թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար:
Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն, հանրային օրակարգ ձևավորելու նպատակով: