կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-10 15:50
Հասարակություն

ՀՅԴ-ն ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը. տեսանյութ

ՀՅԴ-ն ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը. տեսանյութ

Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից մշակված` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը:

Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:

ՀՅԴ Բյուրոյի անունից բացման խոսքով հանդես եկած գյուղատնտեսության դաշնակցական նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ սույն փաստաթուղթը, որի մշակումն սկսվել է դեռևս ձմռանը, ներկա պահին նախագծի վիճակում է, և ներկուսակցական ու ավելի լայն ֆորմատով քննարկումների արդյունքում կբյուրեղանա ու կդառնա այն ուղեցույցը, որի հիման վրա կմշակվեն հետագա` ավելի գործնական նշանակություն և ուղղվածություն ունեցող տնտեսական փաստաթղթերը, որոնցով կառաջնորդվեն տնտեսական քաղաքականություն իրականացնելիս:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը, ով մանրամասն ներկայացրեց նախագիծը, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

Նախագծին և նրա սեղմագրին կարելի է մանրամասն ծանոթանալ` այտեղ:

Նշենք, որ նախագիծն այսօրվանից դրվում է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, առաջարկներ ստանալու և շահագրգիռ քննարկումների արդյունքներով առաջ քաշված հիմնադրույթները բարելավելու նպատակադրմամբ:

Լրամշակված նախագծի վերջնական տարբերակը ևս կհրապարակվի և ՀՀ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ հիմք կարող է հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար: