Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018 թ. օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին «Կոնգրես» հյուրանոցային համալիրի (Երևան, Իտալիայի փողոց 1) «Ball room» սրահում տեղի կունենա «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը:
Այս նախագիծը մշակվել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:
Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, առաջարկներ ստանալու և շահագրգիռ քննարկումների արդյունքներով առաջ քաշված հիմնադրույթները բարելավելու նպատակադրմամբ:
Լրամշակված նախագծի վերջնական տարբերակը ևս կհրապարակվի և ՀՀ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ հիմք կարող է հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար:
Նախագծի էլեկտրոնային և թղթային տարբերակը պատրաստ կլինի մինչև օգոստոսի 10-ը:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ՝ [email protected] էլ. հասցեի միջոցով կամ զանգահարել 010 52 17 65, 095 91 34 16 հեռախոսահամարներով: