կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 11:37
Հասարակություն

Անցնող 2 օրում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն. Արծրուն Հովհաննիսյան

Անցնող 2 օրում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն. Արծրուն Հովհաննիսյան

Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության եւ ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին եւ նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»։