Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը պետք է կայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հետաձգվել է Ռումինիայում կորոնավիրուսի տարածվածության պատճառով: Այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարը պետք է կայանար մարտի 14-21-ը, սակայն Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Նիկու Վլադուն դիմել է միջազգային ֆեդերացիային առաջնությունը հետաձգելու խնդրանքով:
«Բազմաթիվ քննարկումներից հետո, հատկապես Ռումինիայի ֆեդերացիայի ղեկավարության հետ, գործադիր կոմիտեն որոշեց չեղարկել առաջնությունը, քանի որ Ռումինիայում ավելանում է կորոնավիրուսով հիվանդացող մարդկանց քանակը: Հետաձգումը վերաբերում է նաև ԾՄՖ-ի համաժողովին, որը պետք է կայանար Բուխարեստում, առաջնությունից առաջ», - նշված է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ Ռումինիայում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է անցած չորեքշաբթի: Ընդհանուր առմամբ աշխարհի 50 երկրներում, այդ թվում Հայաստանում, գրանցվել են վիրուսով վարակվելու դեպքեր: