կարևոր
20788 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 21:06
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը վետո կդնի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահը վետո կդնի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա։ Դրա մասին հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Նախագահն, իհարկե, կօգտվի իր սահմանադրական իրավունքից և վետո կդնի նշված օրենքի վրա»,- ասել է Մսխիլաձեն։

Ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաընկերությունը, որին կարող է վերաբերել օրենքը, հայտնել է, որ բողոքի ցույց է սկսվել Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ. ընդդիմությունը պահանջում է հետ կանչել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Գերմանիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սեբաստիան Ֆիշերը հայտարարել է, որ օրենքի ընդունման պատճառով Վրաստանը կարող է զրկվել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակից։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ապրիլի սկզբին հայտարարել է, որ կառավարությունը կվերադառնա «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկմանը։ Նա նաև նշել է, որ նմանատիպ օրենքներ կան ԱՄՆ-ում, Իսրայելում և Ավստրալիայում։