|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վետո է դրել «Համաներման մասին» օրենքի այն մասի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին եւ դեռահասների նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց. տեղեկացնում է apsny.ge-ն։
«Քաղբանտարկյալների այդ ցուցակն ընդունել են ի հեճուկս ինձ։ Սակայն ես թույլ չեմ տա, որպեսզի երկիրը խայտառակվի, այդ իսկ պատճառով վետո եմ դնում օրենքի այն մասի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին», - հայտարարել է նա եւ հավելել, որ իր համար անընդունել է նաեւ դեռահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ազատ արձակումը։
Վրաստանի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 21-ին ընդունված օրենքը ենթադրում է լայնամասշտաբ համաներում։ Նախագահի վետոյի հաղթահարման համար խորհրդարանին անհրաժեշտ են պատգամավորների ձայների 3/5-ը։ Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այսօր հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը ձգտելու է հաղթահարել նախագահի վետոն։