Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա վետո դնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պեկինը հայտարարել է, որ այդ քայլը «սխալ ուղերձ» է հղել և փաստացիորեն «կանաչ լույս է տվել կոտորածի շարունակման համար»:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Գազայի հատվածում «անմիջապես հումանիտար հրադադար հաստատելու» մասին Ալժիրի առաջարկած բանաձևը «վտանգի տակ կդնի» պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները: Փոխարենն ԱՄՆ-ն առաջարկել է ժամանակավոր հրադադարի մասին իր բանաձևը, որի ընթացքում պետք է ազատ արձակվեին ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիները, և որով նաև Իսրայելին կոչ էր արվում ցամաքային գործողություն չսկսել Ռաֆահ քաղաքում։
Ալժիրի բանաձևին աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել:
Անվտանգության խորհրդի կանոնների համաձայն՝ ցանկացած բանաձև, որի վրա վետո է դնում նրա հինգ մշտական անդամներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) մեկը, անմիջապես դուրս է մղվում:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 29 300-ի, վիրավորների թիվը՝ 69 000-ի։