Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում ընթացող Aeroflot Open-2020 շախմատի փառատոնում Հայաստանի 13 պատվիրակներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:
22-ամյա շախմատիստը B խմբի մրցաշարի մեկնարկում տարել է 4 անընդմեջ հաղթանակ և այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն խմբում հանդես եկող Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3,5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը՝ 3: Հայաստանի կանանց հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 2-ական միավոր զբաղեցնում են 62-րդ և 66-րդ տեղերը:
A խմբի մրցաշարում համեմատաբար հաջող է մեկնարկել երիտասարդ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, որը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և գտնվում է երկու առաջատարներին հետապնդող շախմատիստների թվում: Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանն ունեն 2,5-ական միավոր, իսկ ահա Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 2 միավորով զբաղեցնում է 58-րդ տեղը:
Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Սետուրամանի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը սերբ միջազգային վարպետ Վելիմիր Իվիչն է:
B խմբի մրցաշարում Տիգրան Հարությունյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի Նիկիտա Աֆանասևի հետ, իսկ Հովիկ Հայրապետյանը՝ Սերգեյ Դրիգալյովի հետ: Աննա Սարգսյանի առաջիկա մրցակիցը մոնղոլ Սումիա Բիլգունն է: Էլինա Դանիելյանը կհանդիպի հնդկուհի Գադանտի Հարծիտայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ ռուսաստանցի Վլադիսլավ Կրասիկովի հետ: