կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-21 10:59
Սպորտ

Aeroflot Open. արցախցի շախմատիստը մեծ առավելությամբ հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Aeroflot Open. արցախցի շախմատիստը մեծ առավելությամբ հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Փետրվարի 20-ին Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար է անցկացվում:

Գլխավոր A մրցաշարում (մասնակցում են 2549 եւ ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:

Առաջին տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սեւերով ջախջախել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաուֆ Մամեդովին: Մամեդովի վարկանիշը 140 կետով գերազանցում է Մանուելի վարկանիշին:

Հաղթանակով են մեկնարկել նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը: Ոչ-ոքի են խաղացել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը: Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն է կրել միայն Շանթ Սարգսյանը:

B եւ C մրցաշարերում, ընդհանուր առմամբ, հանդես է գալիս Հայաստանի ութ ներկայացուցիչ: