|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանում այսօր՝ փետրվարի 21-ին, անցկացվում են Մեջլիսի ընտրություններ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Նշվում է՝ պատգամավորական մանդատների համար պայքարում է 7148 թեկնածու, որից մոտ 800-ը՝ կանայք:
Պատգամավորներն ընտրվում են ուղիղ գաղտնի քվեարկությամբ, 4 տարի ժամկետով։ Մասնակացության շեմ, որի դեպքում ընտրությունները կայացած կհամարվեն, չկա։
Ըստ հարցումների արդյունքների՝ Թեհրանում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել բնակիչների 21%-ը:
Ընտրություններն անցկացվում են Սահմանադրության պահապանների խորհրդի և ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո: