կարևոր
3106 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 19:35
Աշխարհ

Սիրայում խորհրդարանական ընտրություններ են. հալեպահայությունն ակտիվորեն մասնակցում է

Սիրայում խորհրդարանական ընտրություններ են. հալեպահայությունն ակտիվորեն մասնակցում է

Այսօր Սիրիայի Հանրապետոիթյունում մեկնակել են 4-րդ գումարման խորհրդարանի ընտրութունները, - «Փաստինֆո»-ին ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորի՝ հայ համայնքի միասնական թեկնածու Մարիա Գաբրիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ հալեպահայությունն առավոտից ակտիվորեն մասնակցում է քվեարկությանը։

Հայերը միասնական են, առանձնապես անակնկալ չկա այստեղ, նրանք քվեարկության են շտապում, որպեսզի իրենց ձայնը տան հայ համայնքի միասնական թեկնածուին։ Հայ համայնքում գործում են շտաբեր։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Սիրիայի խորհրդարանական ընտրություններում՝ համայնքային միասնական թեկնածուն մասնագիտությամբ լրագրող եւ իրավաբան է։ Նրան զորակցում են երեք համայնքապետերը, կազմակերպությունները, միությունները։

Նշենք, որ Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավոր, որը ներառում է 14 նահանգներից ընտրվող պատգամավորներին։ Խորհրդարանի շուրջ 66 %-ը Պաաս կուսակցության անդամներն են, 7%-ը՝ ազգային ճակատի կուսակցություններ, իսկ 27%-ը՝ անկախ պատգամավորներ են։

Աղբյուր` Փաստինֆո