|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի. ծայրահեղ աջերն առաջին անգամ կառավարություն ձևավորելու հնարավորություն ունեն։
Եվրոպական ընտրություններում խոշոր հաղթանակից հետո Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելի «Ազգային միավորումը» ընտրություններում զգալիորեն առաջ է անցել գործող նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունից։
Ընտրություններին մասնակցությունը ռեկորդային բարձր է՝ ժամը 12-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 25,9%:
Ընտրություններն անցկացվում են երկու փուլով, Ազգային ժողովի 577 մանդատների մեծ մասի ճակատագիրը հավանաբար կորոշվի հաջորդ կիրակի երկրորդ փուլով: