Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է՝ Երևանում առանձնատներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում։
«Նախորդ հայտնի պաշտոնյաների տները ապօրինի շինություններ են։ Նրանք ջանք են գործադրել, որ օրենսդրություն մշակեն, որ այսօր Երևանի քաղաքապետը այլընտրանք չունենան, քան դրանք օրինականացնելը»,-ասաց նա։
Փաշինյանը Հայկ Մարությանի հետ այս հարցը քննարկել է։
«Մոնումենտում տներ են կառուցել, եկել են, ասում են՝ մեր շենքը ապօրինի է, պարտավոր եք օրինականացնել։ Իրավաբաններն էլ ասում են՝ այո՛, պարտավոր ենք։ Կա՞ Հայաստանում մի իրավաբան, որ ասի՝ ո՛չ»,-հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա, հավելեց՝ մեր երկրում այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ նեուդոբնը ատվեչատ։
Մանրամասն՝ տեսանյութում․