Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Եթե բելառուսները ցանկանում են անկախ մնալ, ապա նրանց պատերազմ է սպասվում Ռուսաստանի հետ`Ուկրաինայում ընթացող պատերազմի նման. այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Բելառուսին բարդ ու ծանր ժամանակներ են սպասվում: Տարիներ առաջ ես զրույց ունեցա Բելառուսի մի քանի լրագրողների հետ, և երբ ես նրանց ասացի, որ եթե ուզում են անկախ մնալ, ապա նրանց սպասվում է Ռուսաստանի հետ նման պատերազմ, նմանատիպ դժվարություններ և տառապանքներ, ինչպիսիք վերապրում ենք մենք, նրանք ինձ չհավատացին: Հիմա, միգուցե, ավելի քիչ են կասկածում», - պարզաբանել է Պրիստայկոն «Պրահա» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Բացի այդ՝ նա նաև ընդգծել է, որ դեռ հույս ունի, որ սխալվում է կանխատեսումներում:
Հավելվում է՝ լրագրողները հարցրել էին Պրիստայկոյին՝ արդյո՞ք նա այդ մասին է ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Անշուշտ: Նա ինքը մի քանի անգամ հասկացրեց, որ բելառուսական զորքերը պատրաստ են կռվելու», - ամփոփել է Պրիստայկոն: