Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մեր մոտեցումն այն է, եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել եւ դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք այս հարցը Բրյուսելում, բնականաբար, բարձրացրել ենք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում կան նաեւ հրապարակային հայտարարություններ այս մասով: Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետեւ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, պետք է երկկողմ լինի: Այդ երկկողմի տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը: Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ սա, որ պետք է միացնել այդ երկու օրակարգերը եւ առաջ շարժվել: Կշարունակենք աշխատել, որ կարողանանք հասնել արդյունքի»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը հավելեց, որ հենց սկզբից էլ իրենք հասկացել են, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, բայց շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: