| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը: Ժամը 20:30 սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Վարդանյանն ու տեսուչ Տիգրան Աբրոյանը Ռուբինյանց փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Ռուբինյանց փողոցից դեպի Գայի պողոտան ընկած ճանապարհահատվածի կամրջն կանգած տղամարդը փորձում է իրեն ցած նետել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ`ՃՈ աշխատակիցները մոտեցել են այն ժամանակ, երբ տղամարդը, ով 34 տարեկան է և բնակվում է Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում, կամրջից կիսակախված վիճակում է եղել, և տեսուչները մի քանի քաղաքացիների հետ կարողացել են տղամարդուն՝ Գ.Գ-ին, հետ բարձրացնել: ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Հայտնի է, որ Գ.Գ.-ն աշխատում է Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկում՝ որպես վարորդ, ու կամրջի վրա հայտնաբերվել է նաև նրա կողմից վարած «ՎԱԶ 21-012» մակնիշի տաքսի ավտոմեքենան: