|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դեկտեմբերի 24-ին՝ ժ.22.30-ի սահմաններում, հերթական ինքնասպանության փորձն է արձանագրվել` Կիևյան կամրջից փորձել է ցած նետվել 44-ամյա Պետրոսյանը. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Կայքի տեղեկություններով՝ տղամարդուն կամրջի վրա նկատել է տարածքով անցնող քննիչը՝ Երեւանի քննչական վարչության քննիչ Գոռ Մխեյանը, ով սկսել է բանակցել տղամարդու հետ՝ ինքնասպանության մտքից հետ կանգնելու համար։ Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկանները եւ Պետրոսյանին տեղափոխել ոստիկանության բաժին»,- գրում է կայքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: