Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ մարզի 40-ամյա բնակչուհուն:
2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածինը մահացել է շնչահեղձության հետևանքով, պարզվել մոր ինքնությունը։ Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 40-ամյա կինը 2017թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի իր բնակարանում ՝ լոգարանում, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության, ծննդաբերել է արական սեռի երեխա: Այնուհետև նորածնին մեկ ժամից ավել թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի հետևանքով մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում և պտղաջրերով փակվելու հետևանքով վերջինս մահացել է: Մի քանի օր անց նորածնի դին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, տեղափոխվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք, որտեղ էլ դին հայտնաբերվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: