Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 20-ին՝ տարբեր ժամերի, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը., կեղծ փողեր իրացնելու նպատակով, Սևանի թերակղզու տարածքում գտնվող ռեստորանային համալիրում Գավառ քաղաքի 44-ամյա բնակչի օժանդակությամբ, ինչպես նաև՝ Դիլիջանում գտնվող ռեստորանային համալիրում՝ միայնակ, հայտնել է, որ դրամ չունի վճարելու համար: Այնուհետև փոխանակելու միջոցով մենեջերներին իրացրել է իր մոտ եղած 500 Եվրո անվանական արժեքով 1-ական կեղծ փող, որի դիմաց վերջիններս իրենց անձնական գումարից վճարել են 250 000-ական ՀՀ դրամ գումար, իսկ 26-ամյա երիտասարդը նշված գումարից վճարել է մատուցած սննդի դիմաց և հեռացել:
Բացի այդ, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, 500 Եվրո անվանական արժեքով կեղծ փող իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով 44-ամյա տղամարդու հետ, 2019թ. հուլիսին Գավառ քաղաքի բնակչուհու միջոցով Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում գնել է 13.9գ քաշով ոսկյա զարդ՝ կրկին վճարելով կեղծ թղթադրամով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը) հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Գավառ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելուն կամ պահելուն կամ դրանք իրացնելուն օժանդակելը) հոդվածի 1-ին մասով և 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: