կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 09:10
Առանց Կատեգորիա

Փորձելու են խուսափել հավելյալ թիրախավորումից. Մանրամասներ են հայտնի հանդիպումից. «Փաստ»

Փորձելու են խուսափել հավելյալ թիրախավորումից. Մանրամասներ են հայտնի հանդիպումից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնը: Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործակցությունը թե՛ միջկառավարական, թե՛ մասնավոր սեկտորում: 

«Փաստ» թերթին հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Ամուլսարի հանքի շահագործման հարցի հետ: 

Ի դեպ, այս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի տառ չկա։ ՎԶԵԲ-ը «Լիդիանի» բաժնետերերից է եւ հանդիսանում է Ամուլսարում ոսկու շահագործման ծրագրի գլխավոր ֆինանսավորողներից մեկը: 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ամուլսարի խնդրի հետ կապված հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը։ Փաստացի, մոտ երկու տարի ՀՀ կառավարությունը կանգնած է հանքի շահագործման թնջուկի առաջ: 

Ըստ էության, հարցի մի հատվածում հանրային պահանջն է, որը կարող է վերածվել «քաղաքական ձնագնդի», մյուս կողմում՝ միջազգային ներդրումային շրջանակները, հեղինակավոր կառույցները, արբիտրաժի ու ներդրումային վարկի ռիսկը: 

Թերթին կառավարության կուլիսներից փոխանցել են, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են Ամուլսարի հարցը առկախել մինչեւ ապրիլի 5-ը։ 

Ներկա փուլում իշխանություններն ամեն ինչ անում են իրենց համար ռիսկային հարցերի հետ կապված հստակեցումներ մտցնել, որպեսզի խուսափեն հավելյալ թիրախավորումից ու շահարկումից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։