| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ Parlialent Monitoring կայքի երեկ հրապարակած «ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մոնիտորինգ» զեկույցի՝ Միքայել Մելքումյանը, ինչպես և նախորդ նստաշրջաններում, մնում է 3-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը:
7-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 5 հերթական և 3 արտահերթ նիստ: Բոլոր արտահերթերը հրավիրվել են կառավարության նախաձեռնությամբ: 3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 169 օրենք, որոնցից 7-ը «մայր» օրենքներ են, 22-ը՝ օրենք-համաձայնագրեր, 140-ը փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում: Խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իրավունքից ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ամենից շատ օգտվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, իսկ 11 մշտական հանձնաժողովներից միայն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ: Աշնանային նստաշրջանի 4 ամիսների ընթացքում Ազգային ժողովում հրավիրվել են 5, իսկ անցած 2019 թվականի ընթացքում 9 խորհրդարանական լսումներ: